Քերին Լավրովի հետ հանդիպման ընթացքում իր ելույթն ավարտել է «спасибо» ասելով
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ իր ելույթն ավարտել է ռուսերեն «спасибо» («շնորհակալություն») ասելով, հայտնում է ТАСС-ը։
Իր ելույթում Քերին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, չնայած առկա տարաձայնություններին, ունակ են ընդհանուր լեզու գտնել մի շարք հարցերում, և առաջարկել է շարունակել շփման ուղիների որոնումները։
Բանակցություններում Քերիին ուղեկցում են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն ու Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նաև ՌԴ փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Գենադի Գատիլովը, ինչպես նաև ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով վարչության պետ Սերգեյ Վերշինինը։










