Երբ մարդը երջանիկ է, նա հաշիվներ չի մաքրում անցյալի հետ. Վալերի Մելաձեի նախկին կինը մեկնաբանել է նրա նոր երգը (տեսանյութ)
Հայտնի երգիչ Վալերի Մելաձեի նախկին կինը` Իրինան, մեկնաբանել է նրա նոր երգի տեքստը, ինչպես նաև շնորհավորել է Կոնստանտին Մելաձեին և Վերա Բրեժնևային ամուսնության կապակցությամբ, փոխանցում է Обозреватель-ը։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Կոնստանտին և Վալերի Մելաձե եղբայրները նկարահանել են տեսահոլովակ իրենց նախկին կանանց հետ համատեղ կյանքի մասին` 30 տարվա մեջ առաջին համատեղ երգի հիման վրա։ Այժմ Մելաձեի նախկին կինն իր կարծիքն է հայտնել այդ երգի վերաբերյալ։
«Պետք չէ հոգեբան լինել, որպեսզի նկատել. Կոնստանտին Մելաձեի ստեղծագործությունը, մեղմ ասած, լավ ժամանակներ չի ապրում: Միգուցե, դրա վրա ազդում է նրա հոգեվիճակը: Երբ մարդը երջանիկ է կյանքի նոր փուլում, նա գրում է տեքստեր այն մասին` որքան լավ է իրեն զգում, երջանկության մասին, այլ ոչ թե հաշիվներ է մաքրում անցյալի հետ։ Որպես կանոն, նման դեպքերում մարդիկ ավելի շատ շնորհակալ են նրանց, ում հետ անցել են կյանքի որոշակի փուլ: Չլիներ անցյալը, չէր լինի ներկա պահի ուրախությունը: Ենթադրում եմ, որ եթե Կոնստանտինը նման թեմա է մտցնում իր արվեստի մեջ, ապա նա դժվար է հարմարվում ներկայիս իրողությանը: Դա է՛լ ավելի տարօրինակ է նրա ամուսնությունից հետո, ինչը, ինքնին, ավելի շատ կոչ է նրա նոր կնոջը»,- ասել է Իրինան և շնորհավորել նրանց ամուսնության կապակցությամբ:
Մելաձեի նախկին կինը պատմել է նաև, որ, Վալերիի խոսքով, նոր երգի տեքստն իրենց հարաբերությունների մասին չէ: Իրինան նշել է, որ նախկին ամուսինը բազմիցս իրեն շնորհակալություն է հայտնել մամուլում և տանը սկանդալների բացակայության համար, նրա համար, որ իրենք դուստրեր ունեն, որոնցով հպարտանում է, և նրանց միջև հրաշալի հարաբերություններ են պահպանվել:
«Հավանաբար, այդ երգն արտահայտում է ինչ-որ ծայրահեղ ոչ սովորական շնորհակալական ձև: Երբ ես նրան այդ հարցը տվեցի, նա պատասխանեց, որ զուր եմ դրանում բացասական բան փնտրում, այդ երգի բառերում անգամ նման միտք չի եղել»,- պատմել է Իրինան:










