Նորզելանդացիներն ընտրել են նոր դրոշի դիզայնը

13:11 • 15.12.15

Նոր Զելանդիայի բնակիչները եկող տարվա մարտին մասնակցելու են քվեարկության, որի ժամանակ ընտրություն են կատարելու երկրի ներկայիս և ստորև ներկայացված դրոշի միջև։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նորզելանդացիներին առաջարկվել էր ապագա դրոշն ընտրել 4 տարբերակից: Այժմ հայտնի է, որ բնակիչներն ընտրել են Քայլ Լոքվուդի մշակած դիզայնը` «Արծաթագույն ձարխոտը»։ Աղբյուրը մանրամասնում է, որ ձարխոտ բույսը համարվում է կղզի-պետության ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկը։

 

Նոր Զելանդիայի իշխանությունները նշել են, որ երկրի պետական դրոշը փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ իրենց պետական խորհրդանիշը գրեթե կրկնօրինակում է բրիտանական դրոշը, և բացի այդ՝ այն շատ նման է Ավստրալիայի դրոշին։


Նորզելանդացիներն ընտրել են նոր դրոշի դիզայնը