Պուտինը Քերիին մաղթել է քունն առնել. կայացել է Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ-ի պետարտուղարի հանդիպումը

21:55 • 15.12.15

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ ուրախ է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը ննարկելու հնարավորության համար:


Քերին իր հերթին նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը միասին կարող են շատ բան անել, որպեսզի Սիրիայի խնդրի լուծման հարցում առաջընթաց գրանցվի:


Նույն հանդիպման առիթով «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Պուտինը Քերիին խորհուրդ է տվել «քունն առնել»:


Ավելի վաղ կայացել էր Քերիի հանդիպումը իր ռուսաստանցի գործընկեր Լավրովի հետ, որին քննարկվել էր Սիրիայի հարցը: Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունների նոր փուլում հիմնական հարցը այն ահաբեկչական խմբավորումների ցուցակի համաձայնեցումն է, որոնց դեմ կողմերը կպայքարեն համատեղ:

 

Պուտինը Քերիին մաղթել է քունն առնել. կայացել է Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ-ի պետարտուղարի հանդիպումը