Կրեմլը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի կողմից հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի կողմից հակաահաբեկչական նոր կոալիցիայի ստեղծումը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի վերլուծենք կայացված որոշումը, մանրամասն իմանանք, թե ո՞վ է ներառված կոալիցիայում, ի՞նչ հիմնական նպատակներ ունեն, ինչպե՞ս են հակազդելու ծայրահեղականությանը։ Եթե խոսենք տեսականորեն, ապա, իհարկե, ջանքերը ծայրահեղականության ու դրա տարբեր դրսևորումների դեմ պայքարի համար միավորելը դրական երևույթ է։ Սակայն գնահատական տալուց առաջ պետք է հասկանալ մանրամասները»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Էր Ռիադը հայտարարել էր նոր, հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու մասին, որին անդամակցում է 34 երկիր, այդ թվում՝ Պակիստանը, Բանգլադեշը, Թուրքիան, Եգիպտոսը, Նիգերիան։










