Ամերիկացին 2015 թվականի գլխավոր իրադարձությունները պատկերել է մեկ նկարում
Ամերիկացի նկարիչ Լյուկ ՄքԳարին մեկ նկարում պատկերել է անցնող 2015-ի բոլոր գլխավոր իրադարձությունները: Դրանք հիմնականում կապված են զանգվածային մշակույթի հետ, սակայն կան նաև Փարիզի ահաբեկչությունները և Ամպկվա քոլեջում հրաձգությունը, գրում է Газета-ն:
Նկարում կարելի է տեսնել հղումներ նաև այս տարվա ամենահայտնի կամ նշանակալի ֆիլմերին, այդ թվում` «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասին, «Խելագար Մաքսի» 4-րդ մասին և հիփ-հոփի մասին N.W.A. Straight Outta Compton ֆիլմին:
Թվարկված են նաև ԱՄՆ նախագահական ընտրարշավի թեկնածուները, համացանցային մեմեր և մեդիաոլորտի այլ կարևորագույն իրադարձություններ։











