Ոստիկանությունը հայտնաբերել է խարդախության 7 դեպք

11:17 • 15.12.15

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
 

Բացահայտվել է խարդախության՝ 7, գողության`2, խուլիգանության, յուրացման կամ վատնման, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք:
 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

Ոստիկանությունը հայտնաբերել է խարդախության 7 դեպք