Պուտինի այս տարվա մեծ մամուլի ասուլիսն արդեն առաջին ռեկորդն է գրանցել

11:26 • 15.12.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը սկսվելուց 3 օր առաջ արդեն առաջին ռեկորդն է սահմանել, փոխանցում է НТВ-ն:

 

Պուտինի մամուլի ասուլիսին այս տարի հավատարմագրվել է 1390 լրագրող, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Դա նոր ռեկորդ է:

 

Նախորդ առավելագույնը գրանցվել էր 2008-ին, երբ հավատարմագիր էր ստացել 1364 լրագրող:

 

Պուտինի ամենաառաջին մամուլի ասուլիսի ժամանակ` 2001-ին, ներկա է եղել մոտ 500 լրագրող:

 

Այս տարի մամուլի ասուլիսը կկայանա 11-րդ անգամ: Կսկսվի այն դեկտեմբերի 17-ին` կեսօրին: Ուղիղ եթերով այն կհեռարձակեն մի քանի հեռուստաընկերություններ և ռադիոկայաններ։

Պուտինի այս տարվա մեծ մամուլի ասուլիսն արդեն առաջին ռեկորդն է գրանցել