Սաուդյան Արաբիայում 10.000 կանայք կազմել են աշխարհի ամենամեծ կենդանի ժապավենը (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայում 10.000 կնոջ մասնակցությամբ Գինեսի նոր ռեկորդ է գրանցվել, հայտնում է Al Arabiya-ն` մանրամասնելով, որ հազարավոր կանայք կազմել են աշխարհում ամենամեծ կենդանի ժապավենը:
Միանման վարդագույն գլխաշորեր կրող կանայք այնպես են կանգնել, որ արդյունքում ստացվել է հսկայական վարդագույն ժապավեն, ինչը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի խորհրդանիշն է:
Աղբյուրը հավելում է, որ կենդանի ժապավենը կազմվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի մարզադաշտերից մեկում: Ակցիայի նպատակն էր կանանց շրջանում բարձրացնել կրծքագեղձի քաղցկեղի նախանշանների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը:

![]()












