Սիդնեյում ոգեկոչում են 2014թ. դեկտեմբերի 15-ին սրճարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը (լուսանկարներ, տեսանյութ)
Սիդնեյում այսօր հիշում են 2014թ. դեկտեմբերի 15-ին սրճարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին։
Ուղիղ մեկ տարի առաջ իսլամիստ ծայրահեղական Խարոն Մոնիսը մտել էր Սիդնեյի կենտրոնում տեղակայված «Լինդթ» սրճարան և, սպառնալով զենքով, պատանդ վերցրել 18 մարդու` 8 աշխատակցի և 10 այցելուի։
Ոստիկանների և հանցագործի հակամարտությունը տևել է ավելի քան 17 ժամ: Արդյունքում, ուշ գիշերը ձեռնարկված ոստիկանական հարձակման հետևանքով հանցագործը սպանվել է, իսկ սրճարանի մենեջեր 34-ամյա Թորի Ջոնսոնը և 38-ամյա փաստաբան Կատրինա Դոուսոնը` սպանվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավստրալիայի կառավարությունը պատանդներ վերցնելը որակել է «ահաբեկչություն»։ Հիշատակման գլխավոր միջոցառումները կկայանան երեկոյան, հրապարակում կանցկացվի սգո ցույց, որի մասնակիցները ձեքերում կբռնեն մոմեր` ի հիշատակ զոհերի, այնուհետև կհայտարարվի լռության րոպե:
Արարողության կազմակերպիչները մտադիր են նաև կազմակերպել լուսային շոու: Շենքը, որում գտնվում է սրճարանը, կդառնա հսկայական էկրան, որի վրա կցուցադրվեն կադրեր` ինչպես են քաղաքացիները ծաղիկներ բերել հրապարակ մեկ տարի առաջ:





















