Հազարավոր երկրպագուներ ու հերթեր. ինչպես է Լոս Անջելեսում անցկացվել «Աստղային պատերազմների» նոր մասի պրեմիերան (լուսանկարներ)
Տարվա ամենասպասված` «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերթական մասի պրեմիերայից ժամեր առաջ երկրպագուների իրարանցումն ու հուզմունքը Լոս Անջելեսում հասել է անասելի չափերի:
Լոս Անջելեսում ֆիլմի սկսվելուց դեռ մեկ օր առաջ հանդիսատեսի հերթը հասել է մի քանի հարյուր մետրի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ֆիլմի 7-րդ մասի փակ ցուցադրությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 18:30-ին և անցկացվել Լոս Անջելեսի 3 կինոթատրոններում:
Հազարավոր երկրպագուներ սկսել են քաղաք գալ պրեմիերայից դեռ մեկ շաբաթ առաջ` գիշերներ անցկացնելով վրաններում: Իրավապահների տվյալներով` այս անգամ պրեմիերային ժամանած մարդկանց թիվը 3 անգամ գերազանցել է սովորական հոլիվուդյան պրեմիերաների ցուցանիշները:
Հոլիվուդի շատ փողոցներ փակվել են տրանսպորտի երթևեկության համար:










