Սիրիայում կառավարական զորքի դեմ գործող նոր զինյալ խմբավորում է ստեղծվել. լրատվամիջոցներ

16:56 • 15.12.15

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գործող զինյալ խմբավորումներն այսօր հայտարարել են զինյալների նոր միավորում ստեղծելու մասին, որը կոչվել է «Նոր օպերատիվ կետ» ու պայքարելու է սիրիական բանակի առաջխաղացման դեմ։


Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները։

 

Սիրիական բանակը, աշխարհազորային ուժերի աջակցությամբ, վերահսկողություն է սահմանել Մարժ ալ-Սուլթան ռազմական օդանավակայանի նկատմամբ, որը տեղակայված է Դամասկոսի արևելյան արվարձանում։ Այն ազատագրելու ընթացքում տասնյակ զինյալներ էին ոչնչացվել։

 

«Նոր միավորման կազմում են «Ջեյշ ալ-Իսլամ», «Ջեբհաթ ան-Նուսրա», «Ախրար աշ-Շամ» և այլ խմբավորումներ։ Այն գլխավորելու են ոմն Աբու Խալիդ Իսլամ և նրա օգնականը՝ Աբու Բուսամ ալ-Բարրան»,-հայտնել է աղբյուրը։

Սիրիայում կառավարական զորքի դեմ գործող նոր զինյալ խմբավորում է ստեղծվել. լրատվամիջոցներ