Թաիլանդցուն մինչև 37 տարվա ազատազրկում է սպառնում՝ թագավորի շանը վիրավորելու համար

16:05 • 15.12.15

Թաիլանդի 27-ամյա բնակիչ Տանակորն Սիրիպայբունին մինչև 37 տարվա ազատազրկում է սպառնում` թագավորի շան հասցեին ոչ պատշաճ արտահայտություններ անելու համար:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, երիտասարդը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Թաիլանդի թագավորի և նրա շան լուսանկարները` դրանց կից հումորային գրառումներով: Սիրիպայբունի փաստաբանը մանրամասնել է, որ գրառումների մեջ իր պաշտպանյալը հումորային արտահայտություն է արել թագավորական շան վերաբերյալ:

 

Բացի այդ, թաիլանդցին «լայք» է դրել թագավորի` Photoshop-ի ենթարկված լուսանկարի տակ ու դրանով կիսվել իր անձնական էջում:

 

Աղբյուրը հավելում է, որ ներկայում Սիրիպայբունը մեղադրվում է «Նորին գերազանցությանը» վիրավորելու հոդվածով: Այս հոդվածով դատում են նրանց, ովքեր իրենց գործողություններով վիրավորել են Թաիլանդի թագավորին կամ նրա ընտանիքի անդամներին։

 

Թաիլանդցուն մինչև 37 տարվա ազատազրկում է սպառնում՝ թագավորի շանը վիրավորելու համար