Հրդեհի պատճառով ընտանիքը կորցրած փոքրիկ ամերիկուհին 1 օրում 195.000 բացիկ է ստացել

16:15 • 15.12.15

2013թ. փոքրիկ Սաֆայր Թերին հրդեհի հետևանքով զրկվել է ողջ ընտանիքից: Բացի այդ, աղջնակն ինքն էլ է տուժել. հրդեհն այրել է նրա մարմնի 75 տոկոսը։ Այժմ 8-ամյա երեխան ապրում է մորաքրոջ` Լիզ Դոլդերի հետ, ում պատմել է, որ շատ կցանկանար Սուրբ Ծննդյան առթիվ լիքը տոնական բացիկներ ստանալ:

 

Ինչպես նշում է abcnews.go.com կայքը, փոքրիկի ցանկությունն այնքան հուզիչ է թվացել մորաքրոջ համար, որ նա, չցանկանալով հուսախաբ անել երեխային, որոշել է դիմել սոցկայքերի օգտատերերին` խնդրելով շնորհավորական բացիկներ ուղարկել  իրենց հասցեով:

 

Արդյունքում անծանոթներն արձագանքել են, և Սաֆայրը 1 օրում աշխարհի տարբեր անկյուններից 195.000 բացիկ ու 3.000 ծանրոց է ստացել, որոնց մեջ եղել են բարեմաղթանքներ ու նվերներ։


 

Հրդեհի պատճառով ընտանիքը կորցրած փոքրիկ ամերիկուհին 1 օրում 195.000 բացիկ է ստացել