Ջոնի Դեփի կնոջն ազատազրկում է սպառնում Ավստրալիայում
Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեփի կնոջը` դերասանուհի Ամբեր Հարդին, 10 տարվա ազատազրկում է սպառնում Ավստրալիայում, որի իշխանությունները ճանաչված շիկահերին մեղադրում են առանց համապատասխան ծանուցման իր 2 յորքշիրյան տերիերներին Ավստրալիա բերելու համար:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս գործով դատական լսումը նշանակված է ապրիլի 18-ին, և, ըստ դատական կարգի, 29-ամյա դերասանուհին պարտավոր է անձամբ ներկայանալ լսումներին:
Հայտնի է, որ Հարդին սպառնում է 10 տարվա ազատազրկում և 100.000 դոլարի չափով տուգանք:
Հայտնի է նաև, որ Դեփն ու Հարդը շներին իրենց հետ Ավստրալիա էին բերել այս տարվա մայիսին` «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի նկարահանումների ժամանակ։ Սակայն աստղային զույգն իրենց չորքոտանիներին բերելու մասին չէր տեղեկացրել Ավստրալիայի անասնաբուժական ծառայություններին:
Ըստ այդ երկրում գործող օրենքների՝ ԱՄՆ-ից բերվող շների մասին անասնաբուժական ծառայությունները պետք է նախապես զգուշացվեն, որպեսզի կենդանիները 10 օր կարանտինի մեջ անցկացնեն։










