Ավակովը վիրավորել է մեզ, և նա պատասխան կտա. Ուկրաինայում վրացի մարտիկները տեսաուղերձ են ձայնագրել (տեսանյութ)
Վրաստանից մի խումբ կամավորներ, որոնք կռվում են Ուկրաինայի կողմից Դոնբասի հակաահաբեկչական գործողություններ (ՀԱԳ) անցկացնելու գոտում, տեսաուղերձ են ձայնագրել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի համար։ Հոլովակը հայտնվել է այն բանից հետո, երբ Ավակովը կոնֆլիկտ է ունեցել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, փոխանցում է Обозреватель-ը:
ՀԱԳ մարտիկների տեսաուղերձը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Թամար Շավլաձեն:
«Վրացի հերոսների ուղերձն Արսեն Ավակովին: Հերոսների, որոնք ինքնակամ գնացել են պաշտպանելու Ուկրաինան հյուսիսային վայրենիներից: Վրացի ժողովրդի հերոսների, որոնք գիտակցում են այն, որ կարևոր է պաշտպանել սեփական ժողովրդին և եղբայրական ազգին: Ի տարբերություն կոռումպացված առնետների, որոնց համար կյանքում գլխավորը կենցաղն է, հասարակ մարդկանց աշխատանքի թալանը, ժողովրդին աղքատացնելուց հաճույք ստանալը»,- գրել է օգտատերը:
Անձամբ մարտիկները հայտարարել են, որ Ավակովը, ով Սաակաշվիլիին «շրջիկ» է անվանել, վիրավորել է ամբողջ Վրաստանին:
«Դուք դրա համար պատասխան կտաք: Եվ դուք իրավունք չունեք ասելու մեր մասին, որ մենք շրջիկներ ենք: Դուք այդ բառի համար պատասխան կտաք: Իսկ եթե չապացուցեք, ապա ինքներդ կդառնաք շրջիկ այստեղ: Դա ասում ենք մենք` վրացի պարտիզաններս, ովքեր իրենց արյունով և զենքով մարտնչում են Ուկրաինայում»,- ասել են նրանք։
Տեսանյութը դիտել այստեղ։










