Բաքվի ու Սումգայիթի ջարդերը վերապրած հայերը Վաշինգտոնում հանդիպել են կոնգրեսականների հետ (լուսանկարներ)

10:43 • 16.12.15

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 3 տասնյակից ավելի լուսանկարներ, որոնք արվել են դեկտեմբերի 9-ին Քեփիթոլ Հիլում Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառման շրջանակում:

 

Հայտնի է, որ ԼՂՀ-ի խաղաղությանն ու անկախությանը նվիրված միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, արցախամետ դիրքորոշում ունեցող իրավապաշտպաններ, հայ-ամերիկյան հասարակական կազմակերպությունների անդամներ, ամերիկացի կոնգրեսականներ, սենատորներ, ինչպես նաև 1988-1991թթ. Բաքվի, Կիրովաբադի (Գանձակ) և Սումգայիթի ջարդերը վերապրած բազմաթիվ հայեր:

 

Ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական բռնությունները վերապրած հայերը պատմել են իրենց կյանքի հուզիչ պատմությունները, որոնք լի են հակահայկական ագրեսիայով ու մարդատյացությամբ։ Նրանց կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա ազատ ու անկախ երկիր։

Բաքվի ու Սումգայիթի ջարդերը վերապրած հայերը Վաշինգտոնում հանդիպել են կոնգրեսականների հետ (լուսանկարներ)