Կանադա է ժամանել սիրիացի փախստականներով 3-րդ ինքնաթիռը
Տորոնտոյի օդանավակայանում վայրէջք է կատարել Սիրիայից 214 փախստական տեղափոխող 3-րդ ինքնաթիռը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այսպիսով՝ Կանադայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները Կանադա են տեղափոխել արդեն 538 սիրիացի փախստականի։
Աղբյուրը հայտնում է, որ ժամանողներին կտեղավորեն Տորոնտոյում և Օնտարիո նահանգի այլ քաղաքներում, Մոնրեալում, Կալգարիում և Էդմոնթոնում, ինչպես նաև Բրիտանական Կոլումբիայի մի շարք քաղաքներում:
Իշխանությունները հայտնում են, որ մտադիր են մինչ ընթացիկ տարվա վերջ 10.000 փախստական տեղավորել Կանադայում։ Մոտ օրերս Կանադա կժամանեն շատ այլ ինքնաթիռներ։










