Գերմանիան միջազգային կոալիցիայի շրջանակում Սիրիա է ուղարկել А310 ինքնաթիռը
Գերմանիան սկսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող միջազգային կոալիցիային աջակցությունը՝ Սիրիա ուղարկելով А310 վառելիք լիցքավորող ինքնաթիռը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Ինքնաթիռն օդում է եղել մոտ 5 ժամ»,-հայտնել են գերմանական զինուժի ներկայացուցիչները։
Տեղի ունեցածի մանրամասները չեն հրապարակվում։
Սիրիայում և Իրաքում տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններ են իրականացնում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան և Ռուսաստանի օդուժը։ Երեկ ԻՊ-ի դեմ նոր կոալիցիա ստեղծելու մասին հայտարարել էր նաև Սաուդյան Արաբիան։










