Ւտալիայի վարչապետը չի բացառել «առաջիկա ամիսներին» հակառուսական պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել «առաջիկա ամիսներին», տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Հասկանալի է, որ մեր դիրքորոշումը ողջ արևմտյան աշխարհի հետ նույնն է, սակայն կարծում եմ, որ պատժամիջոցների փաթեթը կվերանայվի իհարկե ոչ առաջիկա ժամերին, այլ առաջիկա ամիսներին»,- հայտարարել է Ռենցին։
Ավելի վաղ Իտալիան կողմ էր հանդես եկել հակառուսական պատժամիջոցներն ինքնաբերաբար երկարաձգելու չեղարկմանը։ Դրա պատճառը եղել էր Գերմանիայի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք- 2» գազատարի նախագծի հարցում։ Իտալիան պնդում է, որ Գերմանիայի արձագանքն այդ նախագծին չի համապատասխանում «պատժամիջոցների ոգուն»։










