ԱՄՆ-ում դատավորը երդվել է Ղուրանի վրա՝ առաջացնելով օգտատերերի զայրույթը (լուսանկար)
ԱՄՆ-ում մեծ իրարանցում է առաջացրել դատավոր Քարոլին Ուոլքեր Դիալոյի երդման արարողությունը, որի ժամանակ կինը երդվել է Ղուրանի վրա:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս փաստը դուր չի եկել սոցկայքերի բազմաթիվ օգտատերերի, որոնք վիրավորական գրառումներ են արել դատավորի հասցեին։
«Սիրտս խառնում է: Մենք ԱՄՆ-ո՞ւմ ենք, թե՞ Մերձավոր Արևելքում»,-գրել է քննադատներից մեկը: Իսկ մյուսն էլ կարծիք է հայտնել, թե մուսուլմանները փորձում են գրավել ԱՄՆ-ն:
Ինքը` դատավորը, որևէ կերպ չի արձագանքել վիրավորանքներին: Նա միայն ասել է, որ հպարտ է նման պատասխանատվություն ստանձնելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության՝ դատավորի պաշտոնը զբաղեցնել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է պարտադիր կարգով երդում տա: Սակայն Սահմանադրության մեջ նշված չէ, թե երդումը կոնկրետ որ կրոնական տեքստի վրա է պետք տալ։











