Չինացի վարսահարդարը ստեղծագործում է հաճախորդների մազերով (լուսանկարներ)
Չինացի վարսահարդար Լի Հայլին իր տաղանդի շնորհիվ կարողանում է հայտնի անձանց մանրակրկիտ դիմանկարները ստեղծել` որպես «հումք» օգտագործելով հաճախորդների կտրած մազերը:
Ինչպես նշում է Oddity Central-ը, չինացու խոսքով՝ իրեն ամենից շատ հոգեհարազատ է արվեստը, սակայն ինքը ստիպված է վարսահարդարությամբ զբաղվել՝ գումար վաստակելու համար:
Տղամարդը պատմել է, որ ավելորդ մազերն այնպես է դնում ճերմակ կտավի վրա, որ ստացվի որևէ հայտնի մարդու դիմանկարը։ Այնուհետ նա սոսնձի միջոցով մազերն ամրացնում է կտավին:













