Դերասան Էդվարդ Նորթոնը մոտ 500.000 դոլար է հավաքել իրեն հուզած սիրիացի փախստականի համար
Հոլիվուդյան հայտնի դերասան Էդվարդ Նորթոնն ավելի քան 425.000 դոլար է հավաքել սիրիացի մի փախստականի համար, ում կյանքի ողբերգական պատմությունը շատ է հուզել իրեն։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, սիրիացի փախստականը, ով գիտնականի կոչում ունի, 5 տարի շարունակվող պատերազմական գործողությունների հետևանքով կորցրել է իր ընտանիքի 7 ադամներին՝ այդ թվում նաև կնոջն ու դստերը:
Նրա կյանքի հուզիչ պատմությունն ամսվա սկզբին ներկայացվել էր Humans of New York բլոգում։ Հենց այստեղ է Նորթոնն ընթերցել սիրիացի գիտնականի վերաբերյալ անդրադարձը, ինչը դերասանին ստիպել է արտասվել:
«Եկեք հակամարդկային կարծիքները, որոնք մեզ կոչ են անում զգուշանալ փախստականներից, մի կողմ թողնենք ու ցույց տանք այս մարդուն, թե իրականում ովքեր են ամերիկացիները»,-գրել է Նորթոնը` առցանց դրամահավաք սկսելուց առաջ։
Հայտնի է, որ ներկայում Ստամբուլում բնակվող սիրիացին շուտով տեղափոխվելու է ԱՄՆ։










