Երևանի բնակարանից մեկում ինքնաշեն նռնակ է հայտանբերվել

11:27 • 16.12.15

Դեկտեմբերի 15-ին,  ժամը 12.30-ին,  զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է հրավիրվել 1948 թ. ծնված Աղասի Ն.-ն, որը հայտնել է, որ տանն ունի նռնակ, որը մոտ 2 տարի առաջ գտել է Հրազդանի կիրճից, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Ժամը 13.20-ին նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն նռնակ՝ պատրույգով:
 

Նշանակվել է փորձաքննություն:
 

Կատարվում է հետաքննություն:
 

Երևանի բնակարանից մեկում ինքնաշեն նռնակ է հայտանբերվել