Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. կան վիրավորներ (լուսանկարներ)
ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի օդանավակայանում ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, գրում է Газета-ն` հղում անելով The New York Daily News-ին:
Հրշեջ վարչության պաշտոնյաների տվյալներով` 3 մարդ հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով:
Չվերթի մյուս ուղևորները բարեհաջող տեղափոխվել են օդանավակայանի տերմինալ, հայտնել է Քաղավիացիայի դաշնային կառավարման մամուլի խոսնակը: The Tennessean-ը հաղորդում է 8 վիրավորի մասին։
Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռը շարժվել է դեպի տերմինալը` Հյուսթոնից ժամանելուց հետո:












