Հրդեհ ոստիկանության չշահագործվող շենքում.կա տուժած

10:06 • 16.12.15

Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում, տեղեկացնում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցում գտնվող ոստիկանության չշահագործվող շենքում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել` 05.01-ին: Ամբողջությամբ այրվել է շինությունը  (60 քմ) և կուտակված աղբ (4 խմ):


Ներսում գտնվել է 1955 թ. Ա. Ա.-ը, ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ինքնուրույն դուրս է եկել շինությունից և ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
 

Հրդեհ ոստիկանության չշահագործվող շենքում.կա տուժած