Սիրիայի կառավարական ուժերը հաջողությամբ առաջ են ընթանում Իդլիբում

00:55 • 16.12.15

Սիրիայի Զինված ուժերը վերջին մեկ շաբաթում 9 բնակավայր են ազատագրել Հալեպ նահանգում:
INTERFAX.RU-ի փոխանցամամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ Զինուժի գլխավոր վարչության հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Սերգեյ Ռուդսկոյը:
 

Նրա խոսքով` ռուսական ավիացիոն ուժերի աջակցությամբ Սիրիայի զինված ուժերը շարունակում են առաջ ընթանալ ամբողջ ճակատով, հատկապես Իդլիբ քաղաքում:


Սուր մարտեր են ընթացել նաև Լաթաքիայում, Համայում, Հոմսում և Դամասկոսի արվարձաններում:

 

Սիրիայի կառավարական ուժերը հաջողությամբ առաջ են ընթանում Իդլիբում