ԱՄՆ-ի քաղաքականությունն ապակայունացրել է Մերձավոր Արևելքում իրավիճակը. Թրամփ
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի քաղաքականությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմանը, հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, երկրի նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք չափազանց վատ ծառայություն մատուցեցինք ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլև ողջ մարդկությանը։ Մարդկանց են սպանում և հանուն ինչի՞»,-ասել է նա հեռուստաբանավեճի ընթացքում։
Իրավիճակը տարածաշրջանում Թրամփն «իրական խառնաշփոթ» է անվանել։ Նրա խոսքով ՝ «Մերձավոր Արևելքն ամբողջությամբ ապակայունացել է»։










