Վենեսուելայում «զուգահեռ խորհրդարան» է ստեղծվել

14:25 • 16.12.15

Ազգային ասամբլեայի ընտրություններում պարտություն կրելուց 10 օր անց Վենեսուելայի դեռ իշխող Միասնական սոցիալիստական կուսակցությունը փաստացի երկրում զուգահեռ խորհրդարան է ստեղծել։

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, խոսքը Հանրային խորհրդարանի մասին է, որի առաջին նիստը գումարվել է երեքշաբթի: Այս մարմնի ստեղծման առաջարկն արել էր դեռևս Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը, սակայն այն իրականություն դարձավ միայն իշխող կուսակցության` խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո:

 

Սակայն նոր խորհրդարանի ստեղծումը բուռն քննադատվել է դեկտեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում Ազգային ասամբլեայի տեղերի 2/3-րդը ստացած ընդդիմության կողմից: Ընդդիմադիրների կարծիքով՝ այդպիսով՝ երկրի կառավարությունը դեմ է գնում Սահմանադրությանը:

 

Վենեսուելայում «զուգահեռ խորհրդարան» է ստեղծվել