ՌԴ կոմունիստներն առաջարկել են արգելել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը երկրում

08:58 • 16.12.15

ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովն առաջարկել են գլխավոր դատախազ Յուրի Չայկային արգելել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում։ Նրանք առաջարկում են կազմակերպությունն ահաբեկչական ճանաչել, գրում է РИА Новости-ն:

 

«Խնդրում ենք ուսումնասիրել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարան ուղարկելու հարցը»,- ասվում է պատգամավորների դիմումում:


Նրանք նշում են, որ վերջին շրջանում կազմակերպությունն ակտիվացել է և գործում է, մասնավորապես, ընդդեմ Ռուսաստանի:

 

Պաշտոնյաներն օրինակ են բերում տեսանյութը, որում ոմն Ալպասլան Չելիկ հպարտանում է, որ կրակել է ռուսական Су-24М ինքնաթիռի օդաչուների վրա, երբ վերջիններս պարաշյուտով իջնելիս են եղել:
 

ՌԴ կոմունիստներն առաջարկել են արգելել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը երկրում