Թինա Կանդելակին լքել է իր մեդիաընկերության ղեկավարի պաշտոնը
Վրաստանցի հաղորդավարուհի, բիզնես-լեդի Թինա Կանդելակին լքել է իր «Ապոստոլ» ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը:
«Լենտա»-ն հայտնում է, որ պաշտոնաթողությունը պայմանավորված է Թինայի նոր աշխատանքով՝ որպես «Матч ТВ» հեռուստաալիքի ղեկավարի:
Իսկ Թինայի մեդիաընկերության նոր ղեկավարը կլինի Յուլիա Վոստրիկովան: Կանդելակին կշարունակի մնալ ընկերության բաժնետեր:










