Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը կկանգնի դատարանի առաջ

20:43 • 17.12.15

France Presse-ը հայտնում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կկանգնի ֆրանսիական դատարանի առաջ՝ քաղաքական խարդախության գործով՝ որպես հանցակից:

 

Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ խոսքը այսպես կոչված Տապիի գործի մասին է. Ֆրանսիայում պաշտոնական հետաքննություն է սկսվել ֆրանսիացի մեծահարուստ Բեռնար Տապիի և Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի գործով:

 

2008-ին Տապին Ֆրանսիայի պետբյուջեից  400 մլն եվրոյի փոխհատուցում էր ստացել, այս գործով մեղադրանքներ էին ներկայացվել մի շարք խոշոր գործիչների, այդ թվում՝ ԱՄՀ-ի ղեկավար և Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Լագարդի:
 

 

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը կկանգնի դատարանի առաջ