Չինաստանում թմրանյութի վաճառքով զբաղվող 9 հոգու մահապատժի են դատապարտել
Չինաստանի Գուանդուն նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել թմրանյութերի վաճառքով զբաղվող 9 մարդու, ովքեր հանցախմբի անդամներ են:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը, որոշումը կայացրել է Հուեյչժոու քաղաքի դատարանը: Հանցախմբի անդամները մեղավոր են ճանաչվել մեծ քանակությամբ թմրանյութեր արտադրելու և վաճառելու գործում: Հանցախմբի անդամներից 2-ի պատիժը հետաձգվել է 2 տարով:
Իրավապահները պարզել են, որ 29 անդամ ունեցող խումբը 2013-14 թթ. ավելի քան 2.6 տոննա թմրանյութ է վաճառել: Ոստիկանությունը նրանց մոտ ավելի քան 1.2 տոննա թմրանյութ է առգրավել:










