Մենք հաճույքով կընդունենք Օբամային, եթե նա չխառնվի մեր գործերին. կուբացի պաշտոնյա

10:25 • 17.12.15

Կուբայի արտգործնախարարության` ԱՄՆ-ի հարցերով վարչության ղեկավար Խոսեֆինա Վիդալը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, եթե վերջինս չմիջամտի Կուբայի ներքին գործերին:

 

«Այն օրը, երբ Միացյալ Նահանգների նախագահը որոշի այցելել մեզ, նա կարժանանա ջերմ ընդունելության»,-մեջբերում է gazeta.ru-ն կին պաշտոնյայի խոսքերը:

 

Միևնույն ժամանակ, Վիդալն ընդգծել է, որ Կուբան մտադիր չէ ԱՄՆ-ի հետ բանակցել իր ներքին հարցերի շուրջ` այդ երկրի հետ հարաբերությունների բարելավման դիմաց։

 

Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ պատրաստ է այցելել Կուբա, սակայն մի նախապայմանով, եթե ինքը հնարավորություն ունենա հանդիպելու շարքային քաղաքացիների հետ։

 

Մենք հաճույքով կընդունենք Օբամային, եթե նա չխառնվի մեր գործերին. կուբացի պաշտոնյա