Տնտեսագետը վստահ է, որ ԱՄՆ–ում վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելուց հետո այն կարժևորվի

21:50 • 17.12.15

Տնտեսագիտության թեկնածու Վիլեն Խաչատրյանը վստահ է, որ ամերիկյան դոլարի  0.25 տոկոսով ֆինանսավորման տոկոսադրույքը ԱՄՆ դաշնային պահուստային ֆոնդի կողմից բարձրացնելուց հետո դոլարի փոխարժեքը կբարձրանա ողջ աշխարհում: Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Կբարձրանա:  Հայաստանում միանշանակ կլինի 500 և ավելի: Դա չի լինի միանգամից, որովհետև ուզում են դանդաղ անել, որ դրա ազդեցությունը միանգամից այդքան ծանր չզգացվի»:


Հիշեցնենք, որ Վիլեն Խաչատրյանը դոլարի առաջիկա փոխարժեքի մասին կանխատեսումներ խոստացել էր անել դեկտեմբերի 17-ից հետո, երբ արդեն պարզ կլիներ` ԱՄՆ դաշնային պահուստային ֆոնդը բարձրացնու՞մ է տոկոսադրույքը, թե՞ ոչ:
 

Վիլեն Խաչատրյանը, հիշեցնելով, որ տոկոսադրույքը 9 տարի չէր բարձրացել( չէր ավելացել ֆինանսավորման տոկոսադրույքը), նկատեց, որ ակնհայտ էր, որ այդ քաղաքականությունը պետք է մի օր փոխվեր. «Չի կարելի է այդքան փափուկ քաղաքականություն վարել, մի հատ էլ կոշտ քաղաքականություն պետք է լինի»:


Հիշեցնենք, որ  2016 թ. պետական բյուջեով` մեկ ամերիկյան դոլարը հաշվարկված է 487 ՀՀ դրամ փոխարժեքով: Սա նշանակու՞մ է արդյոք, որ «Գազպրոմ Արմենիան» կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագնի վերանայման հայտով:


Հիշեցնենք, որ 2014 թ. նոյեմբեր-դեկտեմբերի փոխարժեքային տատանումներից հետո «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում էին, որ դոլարի նման  փոխարժեքի պահպանման դեպքում կդիմեն Ռոբերտ Նազարյանի հանձնաժողով:


Ամեն դեպքում, Վիլեն խաչատրյանը չբացառելով նման հնարավորություն` նշեց, որ դա հիմա ու շատ արագ չի լինի:

Տնտեսագետը վստահ է, որ ԱՄՆ–ում վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելուց հետո այն կարժևորվի