Նիդեռլանդներում բողոքի ակցիա է սկսվել ընդդեմ փախստականների ճամբարի կառուցման

09:50 • 17.12.15

Նիդեռլանդների ոստիկանությունը Գելդերմալսեն քաղաքում ցրել է 1500 փախստականների տեղակայման համար նախատեսված կենտրոնի կառուցման դեմ բողոքի ցույցի մասնակիցներին, հայտնում է BBC-ն:

 

Կենտրոնի շինարարության շուրջ բանակցություններն անցկացվել են քաղաքային խորհրդի շենքում, սակայն ընդհատվել են ցուցարարների ակտիվության պատճառով, որոնք փորձել են շենք ներխուժել։
 

Հաղորդվում է, որ որոշ ակտիվիստներ ձերբակալվել են: Տուժածների մասին լուրեր չկան:
 

Տեղական հեռուստաընկերությամբ ցուցադրված կադրերում երևում է` ինչպես են մի քանի տասնյակ երիտասարդներ կոտրում դարպասները և շշեր նետում իրավապահների ուղղությամբ` կարգախոսներ բացականչելով ընդդեմ կենտրոնի շինարարության:

 

Լրատվամիջոցների փոխանցմամբ` ակցիային մասնակցել է մոտ 2.000 մարդ, իսկ քաղաքում ապրում է 27.000 մարդ։
 

Նիդեռլանդներում բողոքի ակցիա է սկսվել ընդդեմ փախստականների ճամբարի կառուցման