Հրապարակվել է ԻՊ-ի կողմից Իրաքում թուրքական ռազմաբազայի հրթիռակոծման տեսանյութը
Reuters գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հրթիռակոծում թուրքական ռազմական ճամբարը Բաշիքայում, որի հետևանքով 4 թուրք և 1 իրաքցի են զոհվել:
Հրապարակված տեսանյութում երևում է հարձակման ընթացքը Մոսուլի մոտակայքում գտնվող ռազմաբազայի վրա և դրա հետևանքները: Գրոհի ընթացքում զինվորականներին հաջողվել է գրավել ԻՊ-ի տեխնիկան:
Այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն տեղեկացրել է ԻՊ-ի հարձակման մանրամասների մասին` նշելով, որ տվյալ միջադեպը ապացուցում է Իրաքում թուրքական զորքի տեղակայման անհրաժեշտությունը:










