Ճապոնուհիներին արգելել են պահել օրիորդական ազգանունը ամուսնությունից հետո

00:11 • 17.12.15

Ճապոնիայի Գերագույն դատարանը արգելել է կանանց պահել օրիորդական ազգանունը հարսանիքից հետո:


Ինչպես հաղորդում է The Japan News-ը` դատարանի կարծիքով ամուսինները պետք է մեկ ազգանուն ունենան, քանի որ դա մատնացույց է անում, որ նրանք նույն  ընտանիքի անդամներ են:


Ինչպես ավելի վաղ արդեն հաղորդվել էր դատարանը նաև թույլատրել է ճապոնուհիներին կրկին ամուսնանալ ամուսնալուծությունից անմիջապես հետո: Նախորդ օրենքի համաձայն` նրանք ստիպված էին վեց ամիս սպասել կրկին ամուսնանալու համար: