Նատալի Պորտմանը ներկայացել է Ժաքլին Քենեդիի կերպարով (լուսանկար)

14:38 • 17.12.15

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը նկարահանվում է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդիի կյանքի մասին պատմող նոր «Ջեքի» ֆիլմում` կերտելով գլխավոր հերոսուհու կերպարը:


Ինչպես նշում է Tatler-ը, արդեն հրապարակվել է ֆիլմի նկարահանման հրապարակից առաջին կադրը, որում Պորտմանը հանդես է գալիս այրիացած Ժաքլինի դերում:


Աղբյուրը մանրամասնում է, որ չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինի կինոնկարը մեծ էկրան կբարձրանա 2017թ.: Այն ներկայացնում է Ժաքլին Քենեդիի կյանքի, թերևս, ամենաբարդ 4 օրը` ամուսնու` Ջոն Քենեդիի սպանությունից մինչև նրա հուղարկավորությունը:


Նատալի Պորտմանը ներկայացել է Ժաքլին Քենեդիի կերպարով (լուսանկար)