Ջենիֆեր Լոուրենսը կխաղա Ռոբերտ դե Նիրոյի կերպարի մոր դերը

12:31 • 17.12.15

Հոլիվուդի ամենաերիտասարդ ու հաջողակ դերասանուհիներից մեկը` Ջենիֆեր Լոուրենսը, պատմել է, որ նկարահանվում է նոր ֆիլմում, որում խաղում է դերասան Ռոբերտ դե Նիրոյի կերպարի մոր դերը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը,  25-ամյա Լոուրենսը շատ մանրամասներ չի ներկայացրել ֆիլմի վերաբերյալ` ասելով միայն, որ կինոնկարի ռեժիսորը Դևիդ Օ' Ռասելն է: Մինչդեռ Դե Նիրոն ոչ միայն նկարահանվել է ֆիլմում, այլև հանդես է եկել դրա պրոդյուսերի դերում:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այս ֆիլմը Լոուրենսի ու Դե Նիրոյի արդեն 4-րդ համագործակցությունն է: Հետաքրքրական է, որ նախորդ ֆիլմերից մեկում լեգենդար դերասանը խաղացել է Լոուրենսի հոր դերը։

 

Ջենիֆեր Լոուրենսը կխաղա Ռոբերտ դե Նիրոյի կերպարի մոր դերը