Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմը դարձել է պատմության մեջ առաջին ձայնասկավառակը, որն ԱՄՆ-ում վաճառվել է 30 մլն օրինակով

09:29 • 17.12.15

Վեց տարի առաջ կյանքից հեռացած փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հայտնի Thriller երաժշտական ալբոմը դարձել է պատմության մեջ առաջին ձայնասկավառակը, որն ԱՄՆ-ում վաճառվել է 30 մլն օրինակով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Ձայնագրման ընկերությունների ամերիկյան միությանը (RIAA):

 

«RIAA-ն ձայնասկավառակներին շնորհում է «ոսկե» և «պլատինե» կարգավիճակներ արդեն 60 տարի, սակայն սա պատմության մեջ առաջին անգամ է, երբ ալբոմն անցել է 30 մլն նմուշի սահմանը»,- ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

 

RIAA-ի վարկածով սկավառակը «ոսկե» ճանաչվելու համար անհրաժեշտ է, որ այն վաճառվի 500.000 օրինակով: «Պլատինե» կարգավիճակը շնորհվում է այն ալբոմներին, որոնց վաճառքը գերազանցել է 1 մլն օրինակը:

 

1982-ին թողարկված Thriller ալբոմը քննադատների կողմից ճանաչվել է պատմության մեջ ամենահեղինակավոր փոփ ալբոմներից մեկը։ Ամբողջ աշխարհում այն մինչ օրս վաճառվել է 100 մլն օրինակով:


 

Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմը դարձել է պատմության մեջ առաջին ձայնասկավառակը, որն ԱՄՆ-ում վաճառվել է 30 մլն օրինակով