Խաղաղության նոբելյան մրցանակը հարկավոր էր տալ Բլատերին. Պուտին

15:17 • 17.12.15

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացված Յոզեֆ Բլատերը շատ հարգված մարդ է, նրա ներդրումը հումանիտար ոլորտում հսկայական է, ահա թե ում էր պետք տալ Խաղաղության նոբելյան մրցանակը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Յոզեֆ Բլատերը շատ հարգված մարդ է: Նրա ներդրումն աշխարհում հումանիտար ոլորտում հսկայական է»,- հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով, որ կցանկանար, որ Նոբելյան մրցանակը շնորհվեր Բլատերին:

 

«Մենք ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը ստացել ենք ազնիվ և մրցակցային պայքարում»,- հայտարարել է Պուտինը:

 

Ֆուտբոլային միությունների միջազգային ֆեդերացիայի գործունեությունում կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը պետք է ապացուցի հետաքննությունը, սակայն դրա արդյունքները դեռ չկան, հայտարարել է ՌԴ նախագահը:

 

«ՖԻՖԱ-ում կոռուպցիայի բաղադրիչներ կան, թե ոչ՝ պետք է ցույց տա հետաքննությունը, միայն թե հետաքննության արդյունքները դեռ չկան: Մեկը ցուցմունքներ է տալիս, մեկը հրաժարվում է դրանցից…»,- ասել է Պուտինը։

Խաղաղության նոբելյան մրցանակը հարկավոր էր տալ Բլատերին. Պուտին