Նյու Յորքում սխալմամբ 5 մլն դոլարի ալմաստներն աղբն են նետել

10:17 • 17.12.15

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է Ուիլֆրեդ Մարտինես անունով անվտանգության աշխատակցին, ով յուրացրել է ավելի վաղ պատահմամբ աղբի հետ շփոթած ու դեն նետված թանկարժեք ալմաստները:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Մարտինեսի դեմ գողության մեղադրանք  է ներկայացվել, երբ ոսկերիչ Ջոնաթան Բիրնբախի խանութի տեսահսկման ձայնագրության մեջ երևացել է, թե ինչպես է հսկիչն ավելի վաղ անհետացած ալմաստներն իրեն վերցնում:

 

Հայտնի է, որ նախկինում Բիրնբախը դիմել էր ոստիկանություն` տեղեկացնելով, որ իր խանութի չհրկիզվող պահարանից անհետացել է ալմաստներով լի 3 տուփ: Սակայն հետաքննության ընթացքում իրավապահները պարզել են, որ խանութի աշխատակիցները սրահի վերանորոգման աշխատանքների ժամանակ որպես աղբ դեն են նետել թանկարժեք քարերով տուփերը` չկասկածելով, թե ինչ կա դրանց մեջ: Այնուհետև ալմաստներով տուփերը գտել է խանութի անվտանգության աշխատակիցը, ով թաքցրել է քանկարժեք քարերը, իսկ դրանցից մեկը 68.000 դոլարով վաճառել։

 

Ձերբակալությունից հետո Մարտինեսն ընդունել է իր մեղքը: Իրավապահներին հաջողվել է հետ վերադարձնել բոլոր քարերը։

 

Նյու Յորքում սխալմամբ 5 մլն դոլարի ալմաստներն աղբն են նետել