Պենտագոնի ղեկավարն օգտագործել է անձնական փոստային հասցեն աշխատանքային հարցերը լուծելու համար. The New York Times
ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն իր պաշտոնում աշխատանքի առաջին ամիսներին անձնական փոստային հասցեն է օգտագործել աշխատանքի հետ կապված մի քանի հարցերի լուծման համար, գրում է gazeta.ru-ն։
Այդ The New York Times թերթին հայտնի է դարձել Սպիտակ տան, ռազմական գերատեսչության աղբյուրներից, ինչպես նաև թերթի ձեռք բերած նամակներից:
Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի գրասենյակի ղեկավարը մայիսին է իմացել, որ փետրվարին ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնին անցած մարդն արգելված պրակտիկա է կիրառում, ինչի պատճառով հրահանգել է պարզել նման վարքի պատճառները։
Պաշտպանության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը հայտարարել է, որ Քարտերն ընդունել է իր գործողությունների սխալը: Կուկը հավելել է, որ Քարտերը «դադարեցրել է անձնական փոստի նման կիրառումը և հետագայում առհասարակ նվազեցրել է էլեկտրոնային փոստի օգտագործումը»։
Թերթի տվյալներով՝ Պենտագոնի ղեկավարը շարունակել է օգտագործել անձնական փոստային հասցեն նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալից առնվազն երկու ամիս հետո:










