Պուտինը խորհրդարան է մտցրել Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու նախագիծը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի գործողության կասեցման մասին օրենքի նախագիծը։ Այն կքննարկվի դեկտեմբերի 22-ին: Այդ մասին հայտարարել է Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը, գրում է РИА Новости-ն:
«Նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահն Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի գործողության կասեցման մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որը կքննարկվի դեկտեմբերի 22-ին»,- լրագրողներին ասել է Մելնիկովը՝ Դումայի խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս։










