Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը տևել է ավելի քան 3 ժամ, հարց է ուղղել 32 լրագրող

16:35 • 17.12.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը տևել է 3 ժամ 7 րոպե։ Այդ ընթացքում Ռուսաստանի նախագահին հասցրել է հարց ուղղել 32 լրագրող:

 

Նշվում է, որ մամուլի ասուլիսին գրանցվել է լրագրողների ռեկորդային թիվ՝ 1390 մարդ:

 

Վլադիմիր Պուտինը սկսել է մեծ մամուլի ասուլիսներ տալ նախագահ ընտրվելուց ի վեր և ավարտել է 2008-ին, երբ դարձել է վարչապետ: Կառավարության ղեկավար լինելու ընթացքում մամուլի հետ մասշտաբային հաղորդակցություն չի եղել: 2012 թվականին երրորդ ժամկետին ընտրվելուց հետո, մեծ մամուլի ասուլիսների ավանդույթը վերականգնվել է:


 

Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը տևել է ավելի քան 3 ժամ, հարց է ուղղել 32 լրագրող