Թուրքիայում բախումները շարունակվում են. սպանվել է 23 քուրդ զինյալ (լուսանկարներ)
Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրե շրջաններում թուրքական ուժային կառույցների իրականացրած հատուկ գործողության ընթացքում 23 քուրդ զինյալ է սպանվել. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Սիլոփիում դեռ շարունակվում է օրեր առաջ սկսված պարետային ժամը: Թուրքական զինուժն ու ոստիկանական հատուկ խմբերը քանդում են քաղաքում ստեղծված բարիադներն ու վնասազերծում ճանապարհներին տեղադրված ռումբերը:
Բախումները դեռ շարունակվում են, որոշ կետերում: Զենքի ու պայթյունների ձայներ են լսվում, հրկիզվել են որոշ տներ:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ հատուկ գործողություն է իրականացվում նաև Ստամբուլում:![]()
![]()
![]()
![]()










