ԱՄՆ-ում իրենց որդուն սովամահ արած ծնողները դատապարտվել են 40 տարվա ազատազրկման

09:42 • 17.12.15

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Հարիսբուրգ քաղաքի դատարանը հրապարակել է իրենց որդուն սովամահ արած ամուսինների` Ջարեդ և Քիմբերլի Տատկոների դատավճիռը:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, դատարանի որոշմամբ՝ 39-ամյա Ջարեդ Տատկոն դատապարտվել է 42, իսկ նրա կինը` 40 տարվա ազատազրկման:

 

Նշվում է, որ դատարանում ամուսինները լիովին ընդունել են իրենց մեղքն այն հարցում, որ տևական ժամանակ իրենք միանգամայն գիտակցաբար սովամահ են արել աուտիզմ ունեցող 9-ամյա որդուն` Ջարեդին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ երեխան պահվել է անմարդկային պայմաններում` առանձին սենյակում, որտեղից նրան արգելված էր դուրս գալ: Մեղադրող կողմը դատարանում հայտնել է, որ մահվան պահին տղան կշռել է ընդամենը 8 կգ:

 

Հայտնի է, որ Տատկոների ընտանիքում Ջարեդից բացի կա նաև 5 երեխա, որոնք հոգեկան խանգարումներ ունեն։

 

ԱՄՆ-ում իրենց որդուն սովամահ արած ծնողները դատապարտվել են 40 տարվա ազատազրկման