Պուտինը հերքել է, թե Ռուսաստանն արդեն 3,5 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայի ԱԷԿ-ում

15:51 • 17.12.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է տվյալներն այն մասին, թե ՌԴ-ն արդեն 3,5 միլիարդ դոլար է ներդրել Թուքիայի «Աքույու» ատոմային էլեկտրակայանում՝ բացատրելով, որ թուրքական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։

 


«Թուրքիայում «Աքույու» ատոմակայանի ապագայի հարցը միայն կորպորատիվ է, այն պետք է լուծի «Ռոսատոմը»՝ գործընկերների հետ»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։

 


Պուտինը նաև մեկնաբանել է «Հարավային հոսք» գազամուղի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակը:

 


«Ինչ վերաբերում է «Հարավային հոսք» նախագծին։ Մենք պատրաստ էինք այն իրականացնել, բայց մեզ թույլ չտվեցին: Չեն ուզում, թող չուզեն»,- ասել է նա:

 

 

Պուտինը հերքել է, թե Ռուսաստանն արդեն 3,5 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայի ԱԷԿ-ում