Ադելը 2015-ին գլխավորել է Google-ի ամենից շատ որոնվող կատարողների ցուցակը

22:50 • 18.12.15

Հանրահայտ բրիտանուհի  երգչուհի Ադելը 2015-ին դարձել է ամենից հաճախ փնտրվող կատարողը Google  որոնողական համակարգում:


Ինչպես նշում  է Корреспондент-ը` նման արդյունքի  երգչուհին կարողացել է հասնել անկախ այն բանից, որ բեմ է վերադարձել միայն այս տարվա հոկտեմբերին: Ադելի մոգական ու հաղթական վերադարձը տեղի ունեցել մի քանի տարվա դադարից հետո` Hello երգի ներկայացմամբ:


Կատարումը հայտնվեց Google-ի  Top Trending Song Lyrics հիթ-շքերթի առաջին հորիզոնականում:
Ադելից բացի այս տարի ակտիվ որոնել են նաև Բրունո Մարսին և Մարկ Ռոնսոնին:

 

Ադելը 2015-ին գլխավորել է Google-ի ամենից շատ որոնվող կատարողների ցուցակը